Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Գ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
28 Փետրվար, 2026 19:23
350
Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ (լուսանկարներ)
27 Ապրիլ, 2026 16:20
Ավտովթար Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
28 Սեպտեմբեր, 2025 14:56
Ավտովթար՝ Աշտարակ-Գյումրի ճանապարհին․ կա 4 տուժած
28 Հունիս, 2025 16:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24 Մայիս, 2026 09:55
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
05 Մայիս, 2026 20:24
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին վերացվել են քարաթափման հետևանքները
21 Ապրիլ, 2026 19:22