Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Դին Հաուսենն ու Ալվարո Կարերասը, ինչպես նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ կայանալիք հանդիպումը։ Խաղը նախատեսված է մարտի 7-ին։
Կադրային այս խնդիրներն առաջացել են «Խետաֆեի» դեմ նախորդ տուրում ստացած տույժերի պատճառով, որտեղ «արքայական» ակումբը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն կրեց (0-1)։ Այդ խաղում Հաուսենն ու Կարերասը զգուշացվեցին դեղին քարտերով, որոնք նրանց համար հինգերորդն էին ընթացիկ մրցաշրջանում։
Արդյունքում, զգուշացումների սահմանաչափը գերազանցելու պատճառով, ֆուտբոլիստները որակազրկվել են։ Իսկ ահա Մաստանտուոնոյի համար հանդիպումն ավարտվեց ավելի վաղ. նա խաղադաշտից հեռացվեց ուղիղ կարմիր քարտի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Դին Հաուսենը «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Ալվարո Կարերասն իր ակտիվում ունի 34 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 2 դիպուկ հարվածով և նույնքան արդյունավետ փոխանցմամբ, իսկ Ֆրանկո Մաստանտուոնոն մասնակցել է 26 խաղի՝ իր հաշվին գրանցելով 3 գոլ և 1 ասիստ։