Հայաստանում Ղազախստանի դեսպանը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը մարտի 4-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Դեսպան Իմանբաևը խոսել է մարտի 15-ին նշանակված Ղազախստանի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի կարևորության մասին։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ընդունել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը և մարտի 15-ին լինելու է Աստանայում։
Երկուստեք կարևորել են ՀՀ և ՂՀ ԿԸՀ-ների համագործակցության կարևորությունը՝ հիմքում ունենալով 2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների ընտրական մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
04 Մարտ, 2026 13:35
198
Քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը
26 Փետրվար, 2026 12:12
Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
03 Հոկտեմբեր, 2025 16:52
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ, այդ թվում՝ TRIPP միջոցով
25 Սեպտեմբեր, 2025 17:47