Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի կողմից ԱՄՆ-ի ու Իսրայելի և մյուս կողմից Իրանի հակամարտության ֆոնին, որքան երկար շարունակվեն Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած խափանումները, այնքան ավելի աղետալի կարող են դառնալ դրանց հետևանքները համաշխարհային նավթային շուկաների համար։
Հղում անելով Reuters-ին՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության՝ Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը։
«Մենք նախկինում էլ ենք բախվել նմանատիպ իրավիճակների, բայց սա տարածաշրջանի նավթագազային արդյունաբերության առջև ծառացած ամենալուրջ ճգնաժամն է»,- նշել է Նասերը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարձակվել, իրենք «թույլ չեն տա, որ Մերձավոր Արևելքից դուրս գա ոչ մի լիտր նավթ»։