Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Իրանի դեմ ծովային շրջափակումը մեղմելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունն աստիճանաբար վերականգնելու դիմաց՝ հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին։

«Համաձայնություն է ձեռք բերվել շրջափակումը մեղմելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց»,- նշել են հեռուստաալիքի աղբյուրները։

Նրանց խոսքով՝ այս հարցի շուրջ ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում, և առաջիկա ժամերին սպասվում է նեղուցում արգելափակված նավերի հարցի լուծման առաջընթաց։

184