Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

UFC 326 մրցաշարից հետո կազմակերպությունը թարմացրել է մարտիկների վարկանիշային աղյուսակները։

Քանի որ գլխավոր մենամարտում Մաքս Հոլոուեյին հաղթած Չարլզ Օլիվեյրան բարձրացել է P4P (անկախ քաշային կարգից) աղյուսակի 12-րդ հորիզոնական, իսկ Հոլոուեյը նահանջել է 15-րդ տեղ, նախկինում լավագույն 15-յակը եզրափակող Արման Ծառուկյանը դուրս է մնացել ցուցակից։

Այդուհանդերձ, թեթև քաշային կարգում Ծառուկյանը հաստատուն պահպանում է 2-րդ հորիզոնականը՝ շարունակելով առաջ անցնել և՛ Օլիվեյրայից (3-րդ տեղ), և՛ Հոլոուեյից (4-րդ տեղ)։

Նշենք, որ իր վերջին մենամարտում հայազգի մարտիկը խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին: Ծառուկյանի ընդհանուր ցուցանիշը MMA-ում 23 հաղթանակ և 3 պարտություն է։

976