Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Արարատի մարզի պարեկային ծառայողների հետ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվեց 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ։

Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

259