Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 19-23-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-23-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։

282