Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիրակի օրը Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել, և սկսվել է փրկարարական գործողություն, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։

«Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել։ Սկսվել է որոնողական-փրկարարական գործողություն, սակայն ճշգրիտ տեղեկություններ չկան այն մասին, թե քանի մարդ է մնացել փլատակներում», – հայտնել է հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տները կարող էին փլուզվել գազի արտահոսքի կամ շինարարության ընթացքում օգտագործված անորակ նյութերի պատճառով։

487