Եկեղեցում վարչապետի նկատմամբ խուլիգանության դեպքով 3 անձ ձերբակալվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 3 անձ ձերբակալվել է: Այս մասին Araratnews-ին փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:
Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են միջադեպը։
29 Մարտ, 2026 17:41
1089