Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է երկուշաբթի օրը ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով։
Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
«Այս մեծն հրամանատարը, որը գրեթե կես դար անկեղծ ու քաջարի ծառայություն է մատուցել հեղափոխությանը, ռեժիմին և իսլամական հայրենիքին, հետախուզության և անվտանգության ոլորտում թողել է ուշագրավ, երկարատև ու ուսանելի ժառանգություն։ Այն կարող է ծառայել որպես ուղեցույց երկրի հետախուզական համայնքի համար առաջիկա տարիներին՝ հատկապես արտաքին թշնամիների և նրանց նենգ ծրագրերի դեմ պայքարում, որոնք ուղղված են Իրանի անվտանգության և կայունության խաթարմանը»,– ասվում է հայտարարության մեջ։