Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված համագործակցության շարունակական բնույթը՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորվել են քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքեր։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորել է Աննա Վարդապետյանին Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։