Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել վարչապետ Վիկտոր Օրբանին և կոչ արել հունգարացիներին քվեարկել նրա օգտին։

Նա այս մասին գրել է Truth Social-ում։

Թրամփը նշել է, որ Օրբանը իսկապես ուժեղ և ազդեցիկ առաջնորդ է, որն ունի ֆենոմենալ արդյունքների հասնելու ապացուցված փորձ։

«Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և իսկապես սիրում է նրանց, ինչպես ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրել է նա։

Ըստ Թրամփի՝ Օրբանը ամեն ջանք գործադրում է Հունգարիան պաշտպանելու համար։

250