Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիան չի պատրաստվում մասնակցել Եվրամիության երկրների կողմից Ուկրաինային տրամադրվելիք 45 միլիարդ եվրոյի նոր վարկի ֆինանսավորմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Բերեհովե քաղաքում։

«Հունգարիան Ուկրաինային աջակցում է տարբեր տեսակի մարդասիրական օգնությամբ և զգալի ֆինանսական միջոցներով, և, բնականաբար, Ուկրաինան կարող է ակնկալել այդ աջակցության շարունակությունը։ Միևնույն ժամանակ մենք հստակ հասկացրել ենք, որ հաշվի առնելով Հունգարիայի բյուջեի ներկայիս վիճակը՝ մենք չենք կարող համաձայնել Եվրամիության յոթնամյա բյուջեն Ուկրաինայի ֆինանսավորման հետ ուղղակիորեն կապելուն»,- ասել է Մադյարը։

 

33