Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա Արմավիր ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան: 

Հիշեցնենք, որ Մինասյանին 2 ամսով կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո։ 

635