Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես նշվում է ֆորումի կայքում, քննարկման մասնակիցներն են լինելու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւան Ժորժոլիանին, Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Հարավային Կովկասն առանձնանում է որպես ռազմավարական հաբ, որտեղ հատվում են էներգետիկ եւ առեւտրային միջանցքները, մինչդեռ ուժերի գլոբալ հավասարակշռությունը տեղաշարժվում է, իսկ անորոշությունները՝ խորանում: Տարածաշրջանի աճող աշխարհաքաղաքական եւ տնտեսական նշանակությունը կայունության պահպանումը դարձնում է կրիտիկական կարեւոր ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ գլոբալ դերակատարների համար: Թուրքիան, հավատարիմ մնալով դիվանագիտության եւ համագործակցության առաջնահերթությամբ կառուցողական մոտեցմանը, հանդես է գալիս որպես կամուրջ, որն ամրապնդում է տարածաշրջանային երկխոսությունը, ձեւավորում վստահություն եւ նպաստում տարածաշրջանային անորոշությունների կառավարմանը: Պանելային քննարկման նպատակն է գնահատել տարածաշրջանի աճող դերը ռազմավարական միջանցքների եւ խաղաղության ճարտարապետության շրջանակներում ապագա հնարավորությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ուսումնասիրել, թե ինչպես այս դինամիկան կարող է նպաստել Հարավային Կովկասի ապագայի ձեւավորմանը», - ասված է ֆորումի կայքում: