Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Բանյո քաղաքում՝ «Կիրովական պուրակում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև:

Ինչպես տեղեկանում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ելութներով են հանդես եկել քաղաքապետ Էլեն Սիլիերը և դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը։

 

401