Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանադայի բնության հարցերով պետքարտուղար Նատալի Պրովոյի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջուլի Քրոուլիի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Պատվիրակության կազմում էր նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջեննի Քուանը:
ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այնուհետև պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պատվիրակության անդամներին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։



