Հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք uպանվել են Հայոց ցեղաuպանnւթյան ժամանակ․ Քիմ Քարդաշյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում։
«Հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մաս է կազմում։
Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ ես այն ամեն օր կրում եմ ինձ հետ։
Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մարդկանց համար, որոնք տառապում են, որպեսզի նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսելի լինեն, և նրանց ցավը չանտեսվի»,-գրել է Քարդաշյանը։
25 Ապրիլ, 2026 13:55
465
Բրոնզե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 60-րդ միջազգային օլիմպիադայում
23 Ապրիլ, 2026 11:53
Քիմ Քարդաշյանը և Լյուիս Հեմիլթոնը գաղտնի հանդիպում են․ Sun
02 Փետրվար, 2026 15:10
Վիճաբանության ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմիական նյութ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին․ վերջինը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
18 Դեկտեմբեր, 2025 14:09
Քիմ Քարդաշյանը և Լյուիս Հեմիլթոնը գաղտնի հանդիպում են․ Sun
02 Փետրվար, 2026 15:10
Քիմ Քարդաշյանին ախտորոշել են ուղեղի անևրիզմա
24 Հոկտեմբեր, 2025 15:01
Քիմ Քարդաշյանը Փարիզի նորաձևության շաբաթում ներկայացել է նոր կերպարով, կրել հայկական բրենդի ականջօղեր․ լուսանկար
06 Հոկտեմբեր, 2025 12:41