Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջուկային աղետի ռիսկը բարձրացել է, հասնելով այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր։ 

Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Նյու Յորքում մեկնարկած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովում։

«Պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք, իսկ խաղաղությանն ու անվտանգությանը հիմք հանդիսացող բազմակողմ մեխանիզմները գտնվում են հսկայական ճնշման տակ։ Այսօրվա միջուկային միջավայրում մենք բախվում ենք անկայուն դիմակայության՝ բազմաթիվ խաղացողներով, ավելի մեծ ռիսկերով և ավելի քիչ պարզությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Գրոսսին հավելել է, որ միջուկային զենքի տարածման կանխարգելումը բոլորի շահերից է բխում։

227