Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է, որ ՀՀ–ն աջակցում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի` օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Պատվիրակությունը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սերտ համագործակցությանը, այդ թվում` Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և անցումը նոր ատոմակայանին անվտանգ և պատասխանատու իրականացնելու գործում:

122