Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարությունից։

Նախարարը ողջունել և կարևորել է ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որը մեծապես ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավմանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ծրագրին, ջրային և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։ 

Խոսվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրից, որը գործնականում արդեն աշխատում է։ Քննարկվել է այդ մոդելը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։

217