Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում 2007 թվականից ի վեր առաջին անգամ մայիսի 9-ի շքերթ կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի։
«Ստեղծված օպերատիվ իրավիճակի պատճառով այս տարի Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական դպրոցների, կադետական կորպուսի ուսանողները և ռազմական տեխնիկայի շարասյունը չեն մասնակցի ռազմական շքերթին», - ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ քայլերթին կմասնակցեն բոլոր տեսակների և առանձին զորատեսակների ռազմական բուհերի զինծառայողները։ Հեռարձակման ընթացքում կցուցադրվի նաև զինվորների գործունեությունը հատուկ գործողության գոտում։
Շքերթի ավիացիոն մասի ընթացքում Կարմիր հրապարակի վրայով կթռչեն ռուսական պիլոտաժային ավիաախմբերի ինքնաթիռները, իսկ շքերթի ավարտին Սու-25 գրոհային ինքնաթիռների օդաչուները Մոսկվայի երկինքը կգունավորեն Ռուսաստանի դրոշի գույներով։