Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այս պահը, որը հիմա մենք ապրում ենք, Հայաստանի պահն է և այս պահը ճանապարհ է բացում։ Դուք իրապես խիզախություն ունեցաք, որոշեցիք խաղաղություն հաստատել։ Այս տարածաշրջանը շատ հաճախ և երկար ժամանակ հերմետիկ ձևով փակ է եղել»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը։ Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին։ Հայաստանն առանցքային հիմք է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար։ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, և խաղաղությունը, որը ընտրել եք, իրատեսական է։ Խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, ճակատագիր պատմության մասով՝ այսօր առավոտյան մենք այցելեցինք Մատենադարան. ընդամենը պետք է նայել ձեր լեզուն, մշակույթը, որ տեսնեք, թե ինչպիսի եվրոպական խոր ուղի ունեք»,- հավելեց Մակրոնը։
Մանրամասները՝ տեսանյութում