Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 6-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։

Ահազանգով ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

164