Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Յուրաքանչյուր տարի մայիս ամսվա 2-րդ շաբաթ օրը նշվում է Չվող թռչունների համաշխարհային օրը։

2026 թվականի կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր թռչուն կարևոր է, Ձեր գրանցումները կարևոր են»։

Այս տարի հատկապես ընդգծվում է բնության դիտարկումներին հանրության մասնակցության կարևորությունը՝ շեշտադրելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող դիտարկումների, հավաքագրված տվյալների, գրանցումների և զեկույցների անփոխարինելի դերը թռչունների պահպանության և ուսումնասիրության գործում։

Այս տարվա արշավի խորհրդանշական թռչուններից («դեսպան») երկուսը հանդիպում են նաև Հայաստանում։

51