Մեքենայի կայանման հարցով վեճի ընթացքում 53-ամյա տղամարդը կրակել է իր անունով հաշվառված զենքից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Շիրակի փողոցում 53-ամյա տղամարդն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։ Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ»,- ասված է հաղորդագրությունում։
Տղամարդը և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։
12 Մայիս, 2026 22:04
242
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
25 Դեկտեմբեր, 2025 10:48
Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. ԱՆ
03 Սեպտեմբեր, 2025 12:19
Մեքենայի անվահեծանի կոտրվելու հետևանքով այն հայտնվել է դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
05 Փետրվար, 2025 20:32
Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի․ վարչապետ
16 Հուլիս, 2025 23:01
Կառավարության մեր գործընկերները ջանք չեն խնայում հնարավորինս արագ օպերատորի հարցը լուծելու համար. Արշակյանը՝ խաղային ոլորտի մասին
06 Մարտ, 2025 11:05
Արցախահայերի վերադարձը ԼՂ իրատեսական չէ. Փաշինյան
24 Նոյեմբեր, 2023 19:48