
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երակ Ամիրյան փողոցում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Նրա խոսքով՝ երկու քաղաքացիների առողջական վիճակը բավարար է, և անհրաժեշտ հետազոտություններից հետո նրանք դուրս են գրվել։ Երրորդ տուժածը, որը նախորդ օրը գտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ նախօրեին ստացվել էր ահազանգ՝ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոցի պայթյունի վերաբերյալ։ Պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի մեքենայում։ Միջադեպի հետևանքով տուժել և հիվանդանոց էին տեղափոխվել երեք անձ, ինչպես նաև վնասվել էին մի քանի ավտոմեքենաներ։