Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 13-ին՝ ժամը 02։41-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի սուպերմարկետներից մեկի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարդարապատ գյուղի սուպերմարկետներից մեկի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին:
Երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
13 Մայիս, 2026 09:57
309
Նորապատ գյուղում գտնվող հյուրատանը վիճшբանություն-ծեծկռտnւք է տեղի ունեցել
11 Նոյեմբեր, 2026 22:36
Նորապատի կոյուղատար համակարգի վթարի հետքերով. Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
17 Հոկտեմբեր, 2025 12:10
Նորապատ-Արգավանդ-Վարդաշեն ճանապարհը օգոստոսի 1-ին փակ կլինի երթևեկության համար
31 Հուլիս, 2025 10:13