Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում․ փաստերն ընդդեմ պոպուլիզմի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին շրջանում ակտիվացել են փոքր և գերփոքր բիզնեսը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու մասին հայտարարություններն ու քննարկումները։ Մասնագետների գնահատմամբ՝ նման մոտեցումները ոչ միայն իրատեսական չեն, այլև կարող են լուրջ ռիսկեր ստեղծել տնտեսության համար։ Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից՝ ներկայացնելով մի քանի կարևոր փաստեր և թվեր պաշտոնական վիճակագրությունից․
- 2024 թվականին գերփոքր ձեռնարկատիրություններն ապահովել են տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների կողմից պետբյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի 20.2%-ը։
- 2018-2024 թվականներին գերփոքր ձեռնարկատիրությունների թիվն աճել է 68.6%-ով։
- Նույն ժամանակահատվածում դրանց շրջանառությունն աճել է մոտ 4 անգամ կամ շուրջ 295%-ով։
- Միաժամանակ, ոլորտը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու դեպքում կարող են առաջանալ մի շարք ռիսկեր՝ ստվերային գործունեության խթանում, հարկային թափանցիկության նվազում և խոշոր բիզնեսների արհեստական մասնատում։
Թեմայի վերաբերյալ կարևոր թվերն ու փաստերը՝ գրաֆիկական պատկերներում․




05 Հունիս, 2026 11:26
82
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05 Հունիս, 2026 11:30
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
04 Հունիս, 2026 16:10
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
04 Հունիս, 2026 15:29