Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունը տվյալ չունի, որ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հրաժարվել է այլ երկրների քաղաքացիություններից։ Միաժամանակ, Հայաստանի պետական մարմիններն ինքնաբերաբար տեղեկություն չեն ստանում, երբ քաղաքացին այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսում։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու վերաբերյալ հարցերին։

Հարցին, թե տնային կալանքը կարո՞ղ է խոչընդոտել այդ գործընթացին, նախարարը նշել է, որ այլ պետությունների օրենսդրական մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում. «Այլ երկրների օրենսդրական մանրամասները շատ լավ չգիտեմ, բայց քաղաքացիությունից հրաժարումը ստանդարտ գործընթաց է։ Որևէ խոչընդոտ այդ տեսանկյունից պիտի չլինի»,- ասել է Սարգսյանը։

 

75