Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի Ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցներ 2-րդ թաղամասի 23 հասցեի տան տանիքում Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն աշխատանքներ իրականացնելու ընթացքում մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել են: Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

79