Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդը տեղում մահացել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Գորիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գորիկ Ա.-ն տեղում մահացել է։
Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ամբողջական ինքնությունը։
10 Սեպտեմբեր, 2026 10:47
120
Փոքր Մասրիկում բшխվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրшվորներից 4-ը անչափահասներ են
08 Սեպտեմբեր, 2026 21:13
Հունաստանում ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել ռազմաօդային ուժերի կործանիչը
05 Սեպտեմբեր, 2026 19:31
Բախվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից րոպեներ անց վերջինը բռնկվել է
05 Սեպտեմբեր, 2026 15:59