Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գրիգորյանին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք, Գեղհովիտ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները, արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հացամթերքի (լավաշ և մատնաքաշ) արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
11 Հունիս, 2026 18:33
80
Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր
27 Ապրիլ, 2026 18:40
Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ Մարտունիում են․ տեսանյութ
21 Մարտ, 2026 13:15
Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
24 Փետրվար, 2026 19:43
Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել
16 Մայիս, 2026 13:18
Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
03 Ապրիլ, 2026 18:39
Կասեցվել է «Ագարակ գրաֆ գազ» ընկերության ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը
03 Ապրիլ, 2026 16:53