Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սվաճյան 12 շենքի դիմաց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: