Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Այս մասին Araratnews-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ ընտրակաշառքի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ․ Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը՝ Սուսան Բադոյանը և Վահե Եղիազարյանը, ավելի վաղ հայտնաբերվել են և կալանավորվել, իսկ Հայկ Այվազյանի նկատմամբ նույնպես հայտարարվել է հետախուզում:

Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։

288