Վարչապետը Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում հանդիպել է իռլանդացի փորձագետների հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ:
Վարչապետին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը: Նախ ՀՀ վարչապետի և ինստիտուտի ղեկավարության, իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով:




Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի ևս:
13 Նոյեմբեր, 2026 17:28
56
ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովին ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը
12 Նոյեմբեր, 2026 20:07
Դուբլինում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը
12 Նոյեմբեր, 2026 19:58
Վարչապետը մասնակցել է ԵՔՀ լիագումար նիստին և առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությանը
12 Նոյեմբեր, 2026 18:41