Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին դոլարային տրիլիոնատերը՝ իր SpaceX ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Reuters գործակալությունը.
«Քիչ գործարար առաջնորդներ են այնքան խորապես արմատավորվել զանգվածային մշակույթում, որքան հավակնոտ ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը դարձել է համացանցային մշակույթի կենտրոնական դեմքերից մեկը և կուտակել այնպիսի կարողություն, որը նրան դարձրեց աշխարհի առաջին տրիլիոնատերը»։
Հարկ է նշել, որ Մասկի բիզնես կայսրության միջուկը՝ SpaceX-ը, հունիսի 11-ին կայացած իր IPO-ի ժամանակ ներգրավել է ռեկորդային 75 միլիարդ դոլար, ինչը ընդգծում է ներդրողների ոգևորությունը ձեռնարկատիրոջ նախագծերի նկատմամբ։