Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հունիսի 16-17-ի առավելապես կեսօրից հետո, 18-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

136