Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. այս մասին  Ռուսաստան կատարած այցից հետո «Türkiye» թերթին տված հարցազրույցում  ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր նախագահի (Էրդողան) հրահանգով կատարվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատում: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են: Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն»,- նշել է Ֆիդանը:

Նա շեշտել է, որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան արդեն կարևոր քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Նոր ժամանակահատվածում ինչ պետք է արվի՝ պարզ է։ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմաններ լինեն»,- նշել է Ֆիդանը։

 

99