Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան ակնկալում է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ կբացվի, և պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցային գործընթացին՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի «Al-Hadath» հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրի, հայտնել էր, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու շուրջ։

Այդ համաձայնությունը պետք է հաստատի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

«Մենք հույս ունենք, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ կբացվի, և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցություններին»,- ասել է Ֆիդանը հինգշաբթի օրը Անկարայում՝ Սիրիայի իր գործընկեր Ասադ Հասան Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ բանակցությունները կարող են այսօր դրական ավարտ ունենալ․ «Հուսով եմ, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները այսօր դրական ավարտ կունենան»։

174