Ավտովթար՝ Մուղնիում․ կա 1 զոհ, 6 վիրավոր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում` Մուղնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։
21 Հունիս, 2026 14:28
257