Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան։

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։

Նրա խոսքով՝ այցի նպատակն է «արտահայտել Եվրոպայի աջակցությունը»։

«Եվրոպական հանձնաժողովի նախագահը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև ԵՄ ներդրումները նրանց տրանսպորտային ենթակառուցվածքներում՝ այդ երկրները Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող միջանցքի վերածելու նպատակով»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։

90