Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական աջակողմյան «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» (Patriots for Europe) խմբավորումը մտադիր է հասնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրաժարականին, եթե ԵՄ խորհրդում իր ազդեցությունն աճի։

Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է խմբավորման համանախագահ Կինգա Գալը։
«Այո՛։ Մենք փորձում ենք դա անել այստեղ՝ խորհրդարանում»,- ասել է Գալը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք «Հայրենասերները» մտադիր են պահանջել ֆոն դեր Լայենի հրաժարականը, եթե ԵՄ խորհրդում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն։

Քաղաքական գործչի խոսքով՝ խմբավորման ներկայիս առաջնահերթությունը դաշնակից կուսակցությունների հաղթանակն է ազգային ընտրություններում, ինչը թույլ կտա ավելացնել Եվրոպական միությունում աջակողմյան ուժերը ներկայացնող կառավարությունների ղեկավարների թիվը։

92