Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ կապված 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Շոտլանդիայի դեմ խաղում մրցավարի կողմից Վինիսիուս Ժունիորի խփած գոլը չեղարկելու որոշման հետ։

Այդ մասին հայտնում է CBF-ն։

«Բրազիլիայի՝ Շոտլանդիայի դարպասը խփած, սակայն չհաշվարկված գոլը, դատելով ամենից, չի համապատասխանում այս մրցաշարում ընդունված մրցավարական փիլիսոփայությանը։ Հարկ է նշել, որ այդ որոշումն անակնկալ էր ոչ միայն բրազիլացիների, այլև հենց շոտլանդացի ֆուտբոլիստների համար, որոնց արձագանքն անմիջապես դրվագից հետո վկայում էր, որ նրանք չէին սպասում դրվագի VAR-ով ստուգմանն ու գոլի հետագա չեղարկմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱԱ-2026-ի խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Շոտլանդիային։ Հանդիպման 22-րդ րոպեին հարձակվող Վինիսիուս Ժունիորը գրավել է մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գլխավոր մրցավարը հարձակման ընթացքում կանոնների խախտում է արձանագրել և չի հաշվել գոլը։

 

74