Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.

«Բրազիլի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Բրազիլը մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:

Բրազիլի կենսունակ հայ համայնքը ծառայում է որպես արժեքավոր կամուրջ մեր երկրների միջև՝ ամրապնդելով մարդկային, մշակութային և տնտեսական կապերը, որոնք մեզ ավելի են մոտեցնում: Դրա ներկայությունը հարստացնում է բրազիլական հասարակության բազմազանությունը և ավելի է ամրապնդում մեր ժողովուրդների միջև բարեկամության կապերը:

Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Կառավարությունը կրկին ղեկավարելու Ձեր կարևոր առաքելության մեջ՝ խնդրում եմ ընդունել, պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

86