Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը: Այս մասին Բելգրադի մերձակայքում գտնվող Բատայնիցայի ռազմական օդանավակայանում սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
2027 թվականի մարտից Սերբիայում կվերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Ծառայության ժամկետը կկազմի 75 օր և պարտադիր կլինի մինչև 30 տարեկան տղամարդկանցհամար։ Վուչիչի խոսքով՝ մինչ այդ անհրաժեշտ է ավարտել բյուրոկրատական ընթացակարգերը։ Պարտադիր զորակոչի վերականգնման համար համապատասխան օրենքը պետք է ընդունի երկրի խորհրդարանը։
Սերբիայի բանակը պրոֆեսիոնալ հիմքի է անցել 2011 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել խորհրդարանի՝ պարտադիր զորակոչը կասեցնելու մասին որոշումը։