Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է իր ղեկավարած «Սերբական առաջադիմական կուսակցության» պարտությունը կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, երկրում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
«Մենք դեռ վերջնական արդյունքները չունենք, բայց պարզ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում։ Հաղթել է «Ուսանողական ցուցակը» (Student List)․ նրանք կստանան 135-ից 140 մանդատ, իսկ մենք կունենանք 105-ը։ Ուրիշ ոչ ոք խորհրդարան չի անցել»,- հայտարարել է Վուչիչը՝ Բելգրադում կուսակցության կենտրոնակայանում դիմելով իր կողմնակիցներին։
Ավելի վաղ Սերբիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը մինչև երեկոյան ժամը 18:00-ն կազմել է 64,9%, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր։