Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/32 փուլի մի քանի խաղեր տեղի ունեցան հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը: Ներկայացնում ենք փլեյ-օֆֆի արդյունքները՝
Բրազիլիա- Ճապոնիա — 2:1;
Գերմանիա -Պարագվայ — 1:1, 3:4 (11 մետրանոց հարվածաշար);
Նիդեռլանդներ-Մարոկկո — 1:1, 2:3 (11 մետրանոց հարվածաշար):
Այս փուլի և ամբողջ ԱԱ-2026-ի սենսացիան կարելի է համարել Գերմանայի դուրս մնալը առաջնությունից։ Գերմանիայի ազգային հավաքականը պարտություն կրեց աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլում: Երկուշաբթի՝ հունիսի 29-ին, Պարագվայի դեմ նրանց խաղը հիմնական ժամանակից և լրացուցիչ ժամանակից հետո ավարտվեց 1-1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում նրանք պարտվեցին 4-3 հաշվով՝ դուրս մնալով 2026 թվականի աշխարհի առաջնությունից:
Նման սցենար եղավ նաև Մարոկկոյի և Հոլանդիայի միջև խաղում․ գոլազուրկ խաղում Հոլանդիան առաջ անցավ 72-րդ րոպեին, սակայն 90+1 րոպեին մարոկկացի ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը։
Լրացված ժամանակը հաշիվը չփոխեց, չնայած Մարոկկոյի առավելությանը։ Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում Մարոկկոն հաղթեց 3-2 հաշվով։
Այսպիսով, Մարոկկոն անցավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Կանադայի հետ, մինչդեռ Հոլանդիան դուրս մնաց։
Նշենք, որ Կանադայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։
1/32-ի փուլը շարունակվում է. այսօր և կեսգիշերն անց տեղի կունենան հետևյալ խաղերը։
21:00-ին՝ Կոտ դ'Իվուար - Նորվեգիա
01:00-ին՝ Ֆրանսիա - Շվեդիա
05:00-ին՝ Մեքսիկա - Էկվադոր։