Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում ձերբակալել են 18-ամյա երիտասարդի, որը կազմակերպել էր առևանգել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է «The Touchline»-ը սոցիալական ցանցերում՝ հղում անելով «Le Parisien» առցանց հրատարակության տվյալներին։

Հաղորդվում է, որ ձերբակալվածը համախոհներ է ունեցել։ Նրանք պլանավորել էին առևանգել մի քանի հայտնի անձանց։

Մբապեն 2026 թվականի Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Անգլիայի դեմ խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նա այժմ ունի 22 գոլ Աշխարհի առաջնությունում՝ գերազանցելով Լիոնել Մեսսիին (21) և դառնալով Աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուն։

Ավելին, ֆրանսիացի հարձակվողը առաջատարն է 2026 թվականի Աշխարհի առաջնության գոլերի մրցավազքում։ 27-ամյա ֆուտբոլիստն այժմ ունի 10 գոլ և չորս գոլային փոխանցում ընթացիկ Աշխարհի առաջնությունում։

63